Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ես ապրիլի 24-ին կլինեմ Հայաստանում և կներկայացնեմ Ֆրանսիան. Ֆրանսուա Օլանդ

Ես ապրիլի 24-ին կլինեմ Հայաստանում և կլինեմ Հայաստանում ոչ թե որպես անձ Ֆրանսուա Օլանդ, որովհետև ես եղել եմ Հայաստանում և շատ լավ ճանաչում եմ, այլ կլինեմ, որովհետև պետք է ներկայացնեմ Ֆրանսիան: Այս մասին երեկ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի՝ արդեն ավանդույթ դարձած տարեկան ընթրիքի ժամանակ իր ելույթում ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանը նշեց, որ ճաշկերույթին բացառիկ միջավայր էր ստեղծված, ներկա էր մոտ հինգ հարյուր հոգի, այդ թվում՝ Փարիզի քաղաքապետը, սենատորներ, նաև աջակողմյան կուսակցության ներկայացուցիչներ: Ներկա էր նաև Շառլ Ազնավուրը: Արման Ավագյանը մի քանի մանրամասներ ներկայացրեց ճաշկերույթից:

Օլանդը իր ելույթում դիմել է ֆրանսահայերին՝ ասելով. «Ձեր հավատարմությամբ և ձեր արժանապատվությամբ դուք հպարտանում եք և իմացեք, որ Ֆրանսիան էլ ձեզնով է հպարտանում»:

Միջոցառման ժամանակ Շառլ Ազնավուրը ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից պարգևատրվել է արիության մեդալով:

Օլանդը իր ելույթի առաջին մասում նախ խոսել է պատմությունից, Ցեղասպանությունից և ասել, որ հասկանում են հայերի ապրածը:

«Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Ցեղասպանությունը և ջանք չի խնայում իր կողմից աջակից լինելու հայերին: Ցավը հիշատակելը ոչ թե պետք է բաժանի, այլ համախմբի: Ժխտողականությունն անընդունելի է, և ամեն մի ժողովուրդ իր պատմությունն ընդունելով է, որ կարող է առաջ գնալ: Ֆրանսիան երբեք չի պարտադրում իր կարծիքը որևէ մեկին, բայց նաև հավատում եմ, որ ժամանակակից Թուրքիայում կան ձայներ, որոնք սկսում են գնալով էլ ավելի պայքարել երկխոսության, հասարակության կողմից ընդունման համար և հասնել նրան, որ Թուրքիան ընդունի իր պատմությունը, որովհետև նորմալ չէ, որ մինչև քանի տարի սահմաններ են փակ: Ֆրանսիան ցանկություն ունի, որ այդ սահմանները բացվեն, քանի որ այնպիսի մի տարածաշրջան է, որտեղ շատ բաներ կարող են կատարվել, բայց սահմանները փակ են»:

Արման Ավագյանը նշեց, որ Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաև Ղարաբաղի խնդրին և ասել, որ Ղարաբաղյան հակամարտության համար պետք է փորձենք ամեն կերպ լուծում գտնել: Խոսել է նաև այն մասին, որ Ֆրանսիան պետք է ավելի շատ ներդրումներ անի Հայաստանում: «Դիմում եմ ոչ միայն Ֆրանսիայում ապրող հայ գործարարներին, այլև ֆրանսիացիներին, որ պետք է օգնել Հայաստանին, որ մեր քույր երկիրն է»,- ասել է Ֆրանսուա Օլանդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում