Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»

Դավոսը չէր օգնելու խիյարի ու պոմիդորի գործին

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ընդունել է տնտեսությունը փրկելու, այսպես ասած, հակաճգնաժամային պլանը, որը հենց նույն այդ տնտեսության վրա արժենալու է մի քանի տրիլիոն ռուբլի: Իսկ նկատի ունենալով այն համակարգային կոռուպցիան, որ առկա է Ռուսաստանում, կարող ենք ասել, որ այդ պլանով նախատեսված ռուբլիների մի հսկայական մասը է՛լ ավելի է խորացնելու այդ ճգնաժամը:

Իսկ իրավիճակը Ռուսաստանի տնտեսությունում բավական լուրջ է: Այնքան, որ նույնիսկ Ռուսաստանի իշխանությունն այլևս նպատակ կամ իմաստ չի տեսնում խնդիրները թաքցնելու մեջ և բացահայտ խոստովանում է իրավիճակի լրջությունը: Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը օրեր առաջ Դավոսի միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել էր, որ Ռուսաստանը մտնում է ծանր ու տևական ճգնաժամի փուլ, որն ավելի ծանր է լինելու, քան 2008-09 թվականների ճգնաժամը:

Շուվալովը հայտարարել է, որ պետք է պատրաստվել «կոշտ վայրէջքի» և հասարակությունը, բիզնեսն ու իշխանությունները պետք է պատրաստվեն նոր պայմաններում ապրելու: Եթե Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարում է այդ մասին, կարող ենք պատկերացնել, թե իրականում ինչպիսին է վիճակը: Եվ եթե Ռուսաստանը պատրաստվում է «կոշտ վայրէջքի», ապա կարող ենք պատկերացնել, թե ինչի պետք է պատրաստվի ռուսական խնամատարության ներքո գտնվող Հայաստանի Հանրապետության տնտեսությունը: Կամ` ավելի ճիշտ կլինի ասել, որ Հայաստանը չի կարող ոչնչի պատրաստվել, որովհետև Հայաստանը զրկվել է նույնիսկ ինչ-որ բանի պատրաստվելու հնարավորությունից` անդամակցելով ԵՏՄ կոչվող կառույցին:

Խնդիրն այն է, որ այս կառույցը, ըստ էության, սահմանափակել է Հայաստանի գործողությունների հնարավորությունները, կապել է Հայաստանի ձեռքերը, և այսօր Հայաստանն ընդամենը կարող է հուսալ, որ այդ կապկպված վիճակում կմնա այն դիրքում, որ երբ Ռուսաստանը կոշտ վայրէջք կատարի, Հայաստանը դրա տակ չմնա, այսինքն` վայրէջք չկատարի Հայաստանի վրա: Այս ամենից հետո, Հայաստանը Եվրասիական տնտեսական միություն տարատեսակ մեկնաբանություններով խցկողները պետք է պատրաստվեն հայ ժողովրդից ներողություն խնդրելու, այն ստորության համար, որ գործի են դրել ակնհայտորեն հստակ վտանգների պայմաններում:

Նրանք ակնհայտորեն տեսնում էին, թե ինչ գահավիժում է տեղի ունենում Եվրասիական միությունում, Ռուսաստանում, սակայն շարունակում էին Հայաստանի հասարակությանը կերակրել տնտեսական օգուտների մասին սին խոստումներով: Բայց հազիվ թե բարոյականությունը թույլ տա ներողություն խնդրել այդ ամենի համար, եթե թույլ էր տվել նմանօրինակ բացահայտ կեղծիքներով խեղաթյուրել հանրային կարծիքն ու տրամադրությունները: Մյուս կողմից` հասարակությանը ներողությունների փոխարեն պետք են քայլեր: Այսինքն` եթե Ռուսաստանի իշխանությունները հակաճգնաժամային ծրագիր են մշակում, ապա Հայաստանի կառավարությունն այդ գործով պետք է զբաղվեր նույնիսկ ռուսաստանյան իշխանություններից ավելի առաջ, եթե, իհարկե, մնացել են բանականության և խելքի նշույլներ հայաստանյան քաղաքականության մեջ:

Խնդիրն այն է, որ եթե Ռուսաստանն արդեն սկսել է խոստովանել իրավիճակի ծանրությունը, ապա դա նշանակում է, որ իրավիճակի այդ ծանրությունն, այսպես ասած, հեռատես և ներթափանցող աչքի համար տեսանելի պետք է լիներ ամիսներ առաջ, նույնիսկ ավելի քան մեկ տարի առաջ: Իսկ Հայաստանի իշխանությունները, հաշվի առնելով նրանց կախվածությունը Ռուսաստանից, պետք է որ ոչ միայն տեսած, այլ նույնիսկ զգացած լինեին Ռուսաստանի տնտեսական խնդիրների հարաճուն բնույթը: Իսկ դա էլ նշանակում է, որ եթե նույնիսկ համարձակությունը, կամքն ու ցանկությունը չէին բավականացնում ԵՏՄ-ի ավերիչ ընթացքից հրաժարվելու հարցում, ապա գոնե պետք է բավականացնեին թեկուզ ներքին կարգով ճգնաժամին պատրաստվելու և հակաճգնաժամային քայլեր պլանավորելու, պատրաստելու համար:

Հայաստանի տնտեսությունը Ռուսաստանի տնտեսության կցորդն է, փակուղին, և Ռուաստանում առկա տնտեսական խնդիրները Հայաստան են հասնելու ոչ թե շղթայական ռեակցիայով, այլ նույնիսկ ՌԴ-ից էլ առաջ, այսինքն` կցորդը, փակուղին ավելի շուտ պետք է զգա տնտեսական այդ խնդիրները, ինչն էլ ըստ էության տեղի է ունենում Հայաստանի հետ: Ներկայիս թվացյալ տնտեսական կայունությունն իր ներսում ունի շատ ավելի ահռելի վտանգներ, քան կարող էր ունենալ ցնցումային իրավիճակը: Ցնցումային իրավիճակի դեպքում միանում է, այսպես ասած, ճգնաժամային արձագանքման համընդհանուր համակարգ, որը իր հերթին ճնշում է հանդիսանում իշխանությունների, կառավարության վրա և ստիպում անել գոնե նվազագույն քայլեր: Մինչդեռ հարաբերական կայունության պայմաններում տնտեսությունը ներսից շարունակում է հիմնազրկվել ու քայքայվել, իսկ կառավարության վրա ճնշում չկա, և անհրաժեշտ քայլերի փոխարեն մենք ստանում ենք քարոզչական մանիպուլյացիաներ տարատեսակ հարցերով:

Հայաստանի իշխանությունները նույնիսկ հարկ չհամարեցին մասնակցել Դավոսի միջազգային տնտեսական ֆորումին, ինչը ուղղակիորեն նշանակում է, որ Հայաստանը ինքն իրեն դուրս է դնում համաշխարհային տնտեսական քարտեզից: Մինչդեռ Դավոսը ոչ միայն ներդրումներ ներգրավելու հնարավորություն է, այլ նաև սովորելու, մտքեր, գաղափարներ կորզելու, քննարկումներ իրականացնելու: Իսկ ռուսական ճգնաժամի, այսպես ասած, գլխից առաջ ընկնող պոչի վիճակում հայտնված Հայաստանի Հանրապետության համար գոնե սեփական խնդիրների շուրջ տեսական քննարկումների արժանանալն արդեն իսկ կարող է մեծ նշանակություն ունենալ:

Փաստորեն, Հայաստանի կառավարությանն անգամ դա հետաքրքիր չէ, ինչը նաև զարմանալի էլ չէ, որովհետև վստահ էր կառավարությունը, որ Դավոսում որևէ մեկը չէր ստանձնի Հայաստանից Ռուսաստան խիյար և պոմիդոր արտահանելու թարմ գաղափարներ հուշելու գործը:

 

Լուսանկարը՝  kamoblog.tv-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում