LG ընկերությունը կյանքի է կոչել սմարթֆոնների ի հայտ գալուց հետո մոռացված «ծալովի» հեռախոսները: Արտադրողը նախատեսում է սկսել LG Ice Cream ֆլիպ-սարքերի թողարկումը, որը կունենա երեքը մեկում ձևաչափով էկրան: Այս մասին գրում է Novate.ru-ն:
LG Ice Cream-ը «խելացի» «ծալովի» հեռախոս է, որն ունի սմարթֆոնի և կոճակներով հեռախոսի բոլոր առանձնահատկությունները: Հեռախոսի կորպուսը կազմված է երկու մասից՝ դրանցից մեկում տեղադրված է ստեղնաշարը, իսկ երկրորդում՝ 3.5 դյույմ անկյունագծով սենսորային էկրանը: Այն ունի 8 գ/բ ներկառուցված հիշողություն և երկու տեսախցիկ: Սարքավորումն աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով:
Սարքավորման էկրանն ունի 3 գոտի, որոնցից յուրաքանչյուրը կարող է աշխատել ինքնուրույն:
Սարքը կարժենա 277 դոլար: