Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Համանախագահներն օբյեկտիվ չեն Բաքվի նկատմամբ․ ադրբեջանցի փորձագետի արձագանքը Մինսկի խմբի հայտարարությանը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Միսնկի համանախագահները հանդես են եկել աննախադեպ հայտարարությամբ՝ Ադրբեջանին կոչ են արել կատարել հակամարտության խաղաղ լուծման հետ կապված իր պարտականությունները:

Համանախագահներն ընդգծել են նաև, որ Հայաստանը պետք է միջոցներ ձեռնարկի լարվածությունը չեզոքացնելու համար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բաքվի քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն ասաց, որ Մինսկի խումբը պարզապես նեղացած է Ադրբեջանից․ «Համանախագահները չեն ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Ադրբեջանի ղեկավարությունը չի ցանկանում համանախագահներին կամ նրանցից մեկին հանդիպել Ադրբեջանի տարածքում: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պարտավորություն ունեն ընդունելու համանախագահներին, նրանց հետ քննարկելու խաղաղ կարգավորման հարցը, այդ պատճառով էլ համանախագահները նեղացել են, նման հայտարարություն տարածել ու իրարանցում առաջացրել: Սա իմ կարծիքն է»:

Միևնույն ժամանակ, փորձագետը հավելեց, որ ավելի լավ կլիներ, եթե համանախագահները հայտարարության մեջ նշեին, թե կոնկրետ որ պարտականությունը չի կատարել Ադրբեջանը․ «Ընդհանրապես, համանախագահները վերջին շրջանում ավելի շատ են հայի տպավորություն թողնում, քան Սերժ Սարգսյանը: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Աղդամը հայկական հող չէ, իսկ համանախագահներն այն հայկական են համարում, երբ այդ տարածքում հայկական ուղղաթիռ է թռչում: Համանախագահներն օբյեկտիվ չեն Ադրբեջանի նկատամամբ, իրականության զգացողությունը կորցրել են: Եթե իրենք կարծում են, որ այդկերպ պատերազմն են կանգնեցնում՝ սխալվում են, ավելի շատ են հրահրում»:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է՝ Ադրբեջանը հրաժարվի Մինսկի խմբից, եթե այդքան մեծ դժգոհություն ունի նրանց գործունեությունից․ «Մենք քննադատում ենք, հաջորդիվ ևս քննադատելու ենք: Այո՛, մենք դժգոհություն ունենք, և դա շատ օբյեկտիվ դժգոհություն է: Մինսկի խումբը չի զբաղվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, իրենք իբրև թե նպաստում են, որ պատերազմ չլինի, բայց հակառակը, ավելի են սրում իրավիճակը: Բայց չնայած դժգոհությանը, մենք երբեք չեն հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբից: Մենք մեր մեթոդիկան ունենք. Ադրբեջանի նախագահը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում Մերկելը հայտարարել է, որ ուզում է միջնորդ լինի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Հիմա էլ Ադրբեջանը Եվրամիության հետ բանակցություններ է վարում, որ հետ կանչի Ֆրանսիայի մանդատն ու այն հանձնի Գերմանիային»,- ասաց փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում