Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի արևելքում բռնության էսկալացիայի մեջ՝ հաղորդում է Korrespondent.net-ը:
«Վեհաժողովը ծայրահեղ մտահոգված է Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններով և դատապարտում է Ռուսաստանի դերը հրահրման և այդ դեպքերի սրման մեջ»,- ասվում է հունվարի 28-ին ընդունված բանաձևում, որը մինչև ապրիլյան նստաշրջան Ռուսաստանի պատվիրակությանը զրկել է ձայնի իրավունքից:
Փաստաթղթում նշվում է, որ ռուսական կողմը զենքով աջակցում է «ապստամբական ուժերին» և «գաղտնի ռազմական գործողություններ ծավալում» արևելյան Ուկրաինայի տարածքում:
«Բացի այդ, Վեհաժողովը իր տագնապն է հայտնում՝ կապված արևելյան Ուկրաինայի հակամարտությունում ռուս մեծաթիվ «կամավորների» մասնակցության և ռուսական իշխանությունների կողմից այդ մասնակցությունը կանխելու ակնհայտ գործողությունների բացակայության հետ՝ չնայած դա հակասում է հենց Ռուսաստանի քրեական օրենսգրքին»,- ասվում է բանաձևում: