Պայթյունավտանգ կատուների մասին թղթախաղի նախագիծը Kickstarter ծառայությունում բացառիկ ռեկորդակիր է դարձել նորույթի ստեղծման համար վճարել ցանկացող օգտատերերի թվով: Այս մասին հաղորդում է The Verge-ը:
Հեղինակներին խոստացել են գումար փոխանցել 107 հազար մարդ, իսկ գումարը կազմել է 4.2 մլն դոլար: Թվերը շարունակում են աճել: Պաշտոնական արշավի ավարտին դեռ 22 օր կա: