McDoոald’s-ի նախագահ Դոն Թոմփսոնը մարտի 1-ից կլքի պաշտոնը, նրան կփոխարինի ընկերության տնօրեն, փոխնախագահ Սթիվ Իստերբրուկը: Այս մասին ասվում է ընկերության կայքում:
Թոմփսոնը ընկերությունում աշխատել է 25 տարի: Նա հայտարարել է. «Ծանր է հրաժեշտ տալ Մաք ընտանիքին, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի: Ես վստահ եմ, որ երբ կառավարման լծակները փոխանցեմ Սթիվին, նա կշարունակի հաջողությամբ առաջ տանել մեր գործը և ապրանքանիշը»:
Վերլուծաբանների կարծիքով՝ այս կերպ ընկերությունը ներդրողներին ցանկանում է ցույց տալ իրավիճակը լրջորեն փոխելու և բարելավելու իր ձգտումը: