Իտալիայի իշխող Դեմոկրատական կուսակցությունը և նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ընդդիմադիր կողմնակիցները չեն կարողացել որոշել նախագահի իրենց թեկնածուներին՝ երկրում նախագահական ընտրությունների առաջին փուլի նախօրեին: Ընտրությունները նշանակված են հունվարի 29-ին: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Առայժմ հայտնի է Իտալիայի նախագահի մեկ պաշտոնական թեկնածու՝ 71-ամյա լրագրող Վիտորիո Ֆելտրին, ում առաջադրել են «Հյուսիսի լիգա» և «Իտալիայի եղբայրներ» ընդդիմադիր կուսակցությունները:
Սիլվիո Բեռլուսկոնին երեկ՝ հունվարի 28-ին, հայտարարել է, որ այս առումով խորհրդակցությունները շարունակվում են: Վարչապետ Մատեո Ռենցին, որը գլխավորում է իտալացի դեմոկրատներին, նախագահի թեկնածուի ընտրության հարցով իր կուսակիցների հետ խորհրդակցություն է նշանակել առաջին փուլի քվեարկության մեկնարկից կես ժամ առաջ: