Կուբան ԱՄՆ-ից պահանջել է վերադարձնել Գուանտանամոյի ռազմաբազան։ Կուբայի իշխանությունների խոսքով՝ դա երկու երկրների հարաբերությունների նորմալացման պայմաններից մեկն է։
Նախագահ Ռաուլ Կաստրոն նաև կոչ է արել Վաշինգտոնին չեղարկել առևտրային էմբարգոն և բացառել Կուբան ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակից։
Անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ը և Կուբան հայտարարել էին դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, որոնք խզվել էին 1961 թվականին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին կոչ էր արել ամբողջովին չեղյալ հայտարարել առևտրային էմբարգոն, որը Վաշինգտոնի կողմից Կուբայի դեմ սահմանվել էր 1962 թվականին։