Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կարծում է, որ 30 տարուց ԵՄ ոչ մի երկիրը չի մտնի G7-ի կազմի մեջ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Նրա կարծիքով՝ Եվրոպային զգալի փոփոխություններ են սպասվում՝ կապված գլոբալ տնտեսական գործընթացների հետ։
Յունկերը մատնանշել է Եվրոպայի սահմաններից դուրս բնակչության թվաքանակի աճը։ Նա ասել է, որ եթե 1900 թվականին Եվրոպայում էր ապրում Երկրի բնակչության 20 տոկոսը, ապա 2100-ին այդ ցուցանիշը կկազմի ընդամենը 4 տոկոս։
«30 տարի անց ԵՄ ոչ մի երկիր այլևս չի կարող լինել առաջատար տերությունների յոթնյակի մասնակից»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը։