Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Չնայած բացասական կանխատեսումներին՝ ռուս գործարարները ցանկանում են Հայաստանում ներդրումներ կատարել

Մոտ երկու շաբաթ առաջ Moody’s վարկանիշային գործակալությունն իջեցրեց Հայաստանի վարկանիշը՝ Ba2-ից մինչև Ba3՝ բացասական կանխատեսմամբ: Այս ցուցանիշի հիմքում Հայաստանի արտաքին խոցելիությունն էր, մասնավորապես՝ Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատումը, ինչպես նաև այս երկրի տնտեսության բացասական ազդեցությամբ Հայաստանի տնտեսության հեռանկարների վատթարացումը:

Սակայն դեռ ամիսներ առաջ միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը Հայաստանի առաջնային չապահովված բաժնետոմսերի վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով հաստատել էր BB- մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ: Երկրի առաստաղը BB մակարդակում էր, կարճաժամկետ վարկանիշը արտարժույթով՝ B մակարդակում:

«Հերիթիջ ֆաունդեյշնը» ևս լավատեսական կանխատեսումներ չունի: Հիմնադրամի գնահատականներով՝ 2014թ.-ին նախագահը հեռացրեց մի քանի հայտնի բարեփոխումներ իրականացնողների և ձևավորեց նոր կաբինետ, որտեղ մտան պաշտոնյաներ, ովքեր հարստացել են կառավարության հետ կապերի շնորհիվ: Օրինակ՝ ֆինանսների նախարարի անունը երկար ժամանակ մամուլում քննարկվում էր կոռուպցիայի գործով:

Կոռուպցիայի մասով Հայաստանում լճացման իրավիճակին 2014թ.-ի դեկտեմբերին անդրադարձել է նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճման տեսանկյունից:

Այս կառույցների գնահատականներն ավելի բացասական դարձան հատկապես վերջին շրջանի արտաքին և ներքին տնտեսական զարգացումների ֆոնին: ՎԶԵԲ-ի կանխատեսումներով՝ 2015թ.-ին Հայաստանի տնտեսական աճը կլինի 0 տոկոս:

Չնայած այս ամենին՝ էկոնոմիկայի նախարարությունը 2015թ.-ի համար մի քանի առանցքային ծրագրեր է մատնանշել, որոնք կամ ընթացքի մեջ են, կամ կմեկնարկեն 2015-ի ընթացքում, մասնավորապես՝ «Լիդիան» ընկերության կողմից Ամուլսարի ոսկու և արծաթի նոր հանքավայրի շահագործումը, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության կողմից ոսկու զտարկման գործարանի կառուցումը, «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում 120 տեղական և միջազգային ընկերությունների ներգրավումը, «Ինստիգեյթ ռոբետիքս» անօդաչու սարքերի արտադրությունը և ՏՏ ոլորտի ևս մի շարք ծրագրեր: Այս ծրագրերի իրականացման դեպքում, նախնական հաշվարկներով, նախատեսվում է 560 մլն դոլարի ներդրում և 2500 նոր աշխատատեղերի բացում:

Հայաստանի տնտեսության համար բացասական կանխատեսումների պատճառով դրսի որոշ ներդրողներ զգուշավորություն են ցուցաբերում և որոշ դեպքերում մի քանի ամսով հետաձգում իրենց գործունեությունը:

Իհարկե, վերոնշյալ գնահատականները մտահոգիչ են դրսի գործարարների համար, սակայն վերջին շրջանում նկատվում են դրամի կայունացման և ռուսական շուկայից դրական միտումներ, ինչը թույլ է տալիս դրսի ներդրողներին սպասել և դեռևս հույսեր կապել Հայաստանի հետ:

Սրան զուգահեռ, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ռուս գործարարներն այս շրջանում սկսել են հետաքրքրվել Հայաստանում ոսկերչության, հատկապես ադամանդագործության ոլորտով, նրանց գրավում են այս ոլորտի արտոնությունները, ինչպես նաև Եվրոպայի, Թուրքիայի և այլ երկրների արտաքին շուկաների հետ համագործակցելու հեռանկարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում