Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Հայաստանի նոր խնդիրները Ստրասբուրգում

Երեկ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշում է կայացվել մինչև ապրիլի գարնանային նստաշրջան ուժի մեջ թողնել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու որոշումը, որը կայացվել էր դեռևս 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցումից հետո: Ի պատասխան դրա` ՌԴ պատվիրակությունը հայտարարել է, որ մինչև 2015 թվականի ավարտը դադարեցնում է իր աշխատանքը ԵԽԽՎ-ում, և մինչև տարեվերջ կքննարկի ընդհանրապես ԵԽԽՎ-ն թողնելու հարցը:

Այս իրադարձությունները մի կողմից լույս են սփռում հայաստանյան պատվիրակության, այսպես ասած, ոչ իշխանական երեք անդամների տարօրինակ համաժամանակյա վատառողջության վրա, որի արդյունքում ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը և ԲՀԿ-ից Վահե Հովհաննիսյանն ու Նաիրա Զոհրաբյանը հրաժարվել էին հայկական պավիրակության կազմում մեկնել Ստրասբուրգ ձմեռային նստաշրջանին` հիվանդության պատճառաբանությամբ:

Փաստորեն, ոչ իշխանական «հիվանդության» պատճառը Ռուսաստանի հարցում քվեարկությունից բացակայելն էր: Իսկ ներկա գտնված ՀՀԿ-ական և ՕԵԿ-ական անդամները քվեարկել են ձեռնպահ: Ի դեպ, սա կարելի է գերթե հերոսություն համարել, եթե համեմատենք Ղրիմի հարցում ՄԱԿ-ում հայտնի քվեարկության և դրա ընթացքում Հայաստանի «դեմ» քվեարկության հետ: Այսինքն` ըստ էության պարզվում է, որ Հայաստանում իշխանություններն այս հարցում ավելի ինքնուրույն և համարձակ են, քան ոչ իշխանությունները:

Սակայն սա, իհարկե, այս ամենում կարող է լինել միայն սկիզբը, որը վերաբերում է Ռուսաստանի առաջ իշխանությունների և ոչ իշխանությունների մրցակցությանը: Մինչդեռ ԵԽԽՎ հանդեպ Ռուսաստանի, այսպես ասած, պատասխան որոշումը կարող է բերել Հայաստանի համար նոր խնդիրների ավելի մեծ իմաստով: Հարցն այն է, որ դադարեցնելով աշխատանքը ԵԽԽՎ-ում` Ռուսաստանը կարող է, այսպես ասած, իր աչքն ու ականջը լինելու հանձնառություն դնել Հայաստանի պատվիրակության վրա: Այսինքն` այս պատվիրակությանը պարտադրել ԵԽԽՎ-ում հռտապնդել Ռուսաստանի շահերը՝ առաջին հերթին, ըստ որում:

Այս անգամ, իհարկե, հայաստանյան պատվիրակությունում կսկսվի հակառակ միտում, և միգուցե բոլորը անգամ ջերմությամբ անկողիններից վեր կենան ու թռչեն Ստրասբուրգ` պայքարելով Մոսկվայի ամենա-ամենա աչքի և ականջի տիտղոսի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում