Ֆրանսիայի Նիցցա քաղաքում 8 տարեկան տղային ոստիկանական տեղամաս են կանչել՝ «ահաբեկչական գործողություններն արդարացնելու» համար: Այս մասին գրում է le Parisien-ը:
Նշվում է, որ հունվարի 8-ին ուսուցիչը աշակերտներին խնդրել է մեկնաբանել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի արդյունքում զոհվել է 12 մարդ:
«Ես Շարլին չեմ, ես ահաբեկիչների հետ եմ»,- ասել է 8-ամյա տղան, որից հետո դպրոցի ղեկավարությունը ոստիկանություն բողոք է ուղարկել:
Տղային հարցաքննել են և ոստիկանական տեղամասից ազատ արձակել երկու ժամ անց: Անչափահասի փաստաբանները կարծում են, որ ոստիկանության գործողություններն անթույլատրելի են՝ պատասխանողի տարիքի պատճառով: Նշվում է, որ ոստիկանները երեխային խնդրել են բացատրել՝ ինչ է նշանակում «ահաբեկչություն» բառը, սակայն նա չի կարողացել պատասխանել: