Յուանը ներառվել է աշխարհի ամենապահանջված 5 արժույթների ցուցակում, գրում է Bloomberg-ը:
Միջբանկային SWIFT համակարգի տվյալներով՝ միջազգային հաշվարկներում յուանի չափաբաժինն անցած տարվա դեկտեմբերին 2,17% է կազմել:
«Դա վկայում է յուանի միջազգայացման մասին, որը հաստատում է «զարգացող» կատեգորիայից բիզնեսի համար սովորական վճարային արժույթի փոխակերպվելու մասին»,- կարծում է SWIFT-ի ներկայացուցիչ Վիմ Ռայմեքերսը:
Ամենպահանջված արժույթների աղյուսակում առաջատարներն են դոլարն ու եվրոն (համապատասխանաբար 44,6 և 28,3%), ֆունտը (7,92%) երրորդն է, իսկ չորրորդ տեղում 2,69%-ով ճապոնական իենն է: