Դերասան Ուիլ Սմիթի դուստրը` 14-ամյա Ուլոուն, ցնցել է հասարակությանը և մեծ սեքսուալ սկանդալ բարձրացրել: Աղջիկն Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել` հաջակցություն #FreeTheNipple (Ազատիր կրծքերդ) համացանցային շարժման, որտեղ ինքը թոփլես է:
Լուսանկարում երևում է, որ երեխան մերկ չէ, այլ մերկ կուրծք ցուցադրող պրինտով բլուզ է կրում: Այնուամենայնիվ, այդ արարքը վրդովեցրել է համացանցի օգտատերերին, և նրանք երեխային խորհուրդ են տվել իրեն ավելի համեստ պահել: