«Սպիտակաձյունիկը և որսորդը» ֆիլմի փրիքվելոմւ միայն երկու թզուկներ կլինեն, գրում է Empire online-ը: Ավելի վաղ, ֆիլմը մնացել էր առանց Սպիտակաձյունիկի, որի դերը Քրիստեն Սթյուարտն է կատարում:
Փրիքվելն ուղղակի կկրի «Որսորդը» վերնագիրը, դրա իրադարձությունները ծավալվում են Սպիտակաձյունիկի և թզուկների հանդիպումից առաջ: Universal ստուդիան ութ թզուկներից միայն երկուսին կպահի, սակայն թե թզուկներից որոնք կմնան, հայտնի չէ:
Սյուժեն պատմում է այն մասին, թե ինչպես է որսորդը գնում կախարդական հայելին գտնելու, ճանապարհին հանդիպում է Ձյունե թագուհուն, ով էլ ցանկանում է վրեժխնդիր լինել քրոջ՝ Ռավենայի սպանության համար:
Ձյունե թագուհու դերը Էմիլի Բլանտը կկատարի, Ռավենայինը՝ Շարլիզ Թերոնը, իսկ որսորդինը՝ Քրիս Հեմսֆորդը:
Ֆիլմի ռեժիսորը Սեդրիկ Նիկոլյա-Տրոյանն է:
Ֆիլմի պրեմիերան նշանակված է 2016-ի ապրիլի 22-ին: