Բրիտանացի աֆրոամերիկյան դերասան Դևիդ Օյելոուոն աջակցել է Բենեդիկտ Քամբերբետչին, ով քննադատությունների է ենթարկվել սևամորթների վերաբերյալ «գունավոր» բառը կիրառելու համար: Այս մասին է գրում The Sun-ը:
«Եթե խորանաք նրա ասածի մեջ, ապա կհասկանաք, որ նա իրականում ցանկացել է աջակցել սևամորթ դերասաններին»,- նշել է Օյելոուոն:
Ավելի վաղ, բրիտանացի դերասան և «Օսկարի» հավակնորդ Բենեդիկտ Քամբերբետչն ինքն իրեն ապուշ է անվանել սևամորթ դերասանների վերաբերյալ արված ոչ կոռեկտ արտահայտությունների համար: