Ռումինացի 18-ամյա մոդել Լորենդանա Չիվուի հայրը կախվել է` իմանալով, որ դուստրը մերկ նկարահանվել է Playboy ամսագրի համար: Շիկահեր աղջիկն ասել է, որ իր հորը երբեք դուր չի եկել այն, ինչով ինքը զբաղվել է, սակայն մտածել անգամ չէր կարող, որ ամեն ինչ այդքան հեռու կգնա: Այս մասին գրում է Mirror-ը:
Playboy-ում տեսնելով դստեր լուսանկարները` մոդելի հայրը դադարել է շփվել նրա հետ: Ավելին, տղամարդն անհետացել է ընկերների և հարազատների տեսադաշտից, ինչպես նաև փորձել հասարակությունից մեկուսացնել Լորենդանային ևս: Երևում է՝ նա շատ է ամաչել:
Մի քանի ամիս անց աղջիկը որոշել է այցելել հորը` փորձելով վերականգնել նրա հետ հարաբերությունները: Դուստրը ցնցվել է, երբ հոր մարմինը գտել է նկուղում: Տղամարդը կախվել էր:
Դեպքը 7 տարի առաջ է տեղի ունեցել, սակայն մոդելը միայն այժմ է համարձակվել պատմել այդ մասին: