Chanel-ի պայուսակներին նվիրված գովազդային նոր արշավի դեմքերն են դարձել Քրիսթեն Ստյուարտը, Վանեսա Պարադին և Էլիս Դելալը, գրում է Spletnik.ru-ն:
Արշավը նկարահանել է Կառլ Լագերֆիլդը, այն հնարավոր կլինի տեսնել 2015թ. ապրիլին:
Ընդ որում, Փարիզի Նորաձևության շաբաթին Chanel-ի ցուցադրությանը ներկա են եղել նաև արշավի երեք հերոսուհիները, ովքեր, ինչպես պարզվել է, պատահական չեն միասին լուսանկարվել: