Plummet Free Fall նոր խաղն առաջին տեղում է Ռուսաստանում iPhone-ի անվճար ներբեռնումների շարքում` ստանալով օգտատերերի ամենաբարձր գնահատականները: Այդ մասին են վկայում հունվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածի տվյալները, գրում է Lenta.ru-ն:
Թարգամանաբար «Ուղիղ անկում» նշանակող խաղի հիմքում իրական պատմություն է, որը տեղի է ունեցել դրա մշակողի հետ: 7 տարի առաջ Մարք Մեյջորն ընկել է բարձր տեղից և վնասել ողնաշարը:
iPhone-ների անվճար հավելվածների լավագույն տասնյակը եզրափակում է Google թարգմանիչը:
iPhone-ների վճարովի հավելվածների վարկանիշում առաջատար է «Գրպանում» հավելվածը` փաստաթղթերի կրկնօրինակները և գաղտնաբառերը պահպանելու համար:
Վերոնշյալ վարկանիշում լավագույնների եռյակում է Shadowmatic խաղը: