Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովը աջակցել է Ռուսաստանի պատվիրակությանը ձայնը իրավունքից զրկելու նախաձեռնությանը: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Նման հայտարարություն է արել ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալ Լեոնիդ Սլուցկին:
«Տվյալ ուղղումն անցավ ընդամենը մեկ ձայնով: Ռուսաստանի լիազորությունների հարցով զեկուցող Ստեֆան Շենահն ինքը այն ապակառուցողական և բանաձևի ողջ ճատարապետությունը խախտող ճանաչեց»,- նշել է Սլուցկին:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը դեռևս հնարավորություն ունի Վեհաժողովում վերականգնելու իր իրավունքները: