Իսպանիայի հարավային Մալագա նահանգում մեկ տոննա հաշիշով բեռնված ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հաղորդում է Malaga Hoy պարբերականը: Վթարի հետևանքով զոհվել են ուղղաթռում գտնվող երկու անձինք:
Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել հունվարի 27-ի վաղ առավոտյան ուղղաթիռի և էլեկտրալարերի գծի հենասյան բախման հետևանքով: Ուղղաթիռի երթուղին առայժմ պարզված չէ:
Նշվում է, որ ուղղաթիռը չարտոնված թռիչք է կատարել, ինչը նկատել է Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան: Այն որսալու համար գործակալության ներկայացուցիչներ են ուղարկվել, սակայն Մալագայի սահմանն անցնելուն պես այն անհետացել է տեսադաշտից:
Քաղաքացիական ավիացիան մի քանի պարեկային մեքենաներ է ուղղարկել հավանական կործանման վայր, սակայն ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են միայն երեկոյան:
Հատկանշական, որ ուղղաթիռի կործանման վայրը հայտնի է իր բարդ ռելիեֆով և ռադարների անհասանելիությամբ, այն հաճախ է թմրավաճառների կողմից օգտագործվում թմրանյութեր տեղափոխելու համար: