Լոնդոնի «Արսենալ»-ի նորեկ, կիսապաշտպան Գաբրիել Պաուլիստան մեկնաբանել է իր տեղափոխությունն Անգլիա, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Բրազիլիայում հանդես էի գալիս ոչ այդքան հայտնի ակումբում, և երբ տեղափոխվեցի Իսպանիա, կատարվեց իմ երազանքը: Ցանկանում էի հանդես գալ Եվրոպայում: Հետո ես ինձ ասացի, որ ցանկանում եմ հանդես գալ Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Տեղափոխվել եմ շատ մեծ ակումբ, և երկրպագուները կարող են վստահ լինել, որ ես խաղալու եմ ոչ թե իմ, այլ «Արսենալ»-ի համար»,- հայտարարել է 24-ամյա կիսապաշտպանը: