Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Սխալն այն է, որ կասկածի տակ է դրվել հայերի դեմ ցեղասպանության իրականության փաստը. Ամալ Քլունին՝ ՄԻԵԴ-ում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատը, Փերինչեքի հայցը բավարարելով, մի քանի կարեւոր սխալ է թույլ տվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ գերագույն պալատում հայտարարել է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Հայաստանի շահերը ներկայացնող, հայտնի իրավապաշտպան Ամալ Ռամզի Քլունին։

«Պարոն նախագահող, հարգելի դատավորներ, ինձ համար պատիվ է հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից: Ինչպես ներկայացրեց իմ գործընկեր պարոն Ռոբերտսոնը, մեր դիրքորոշումն այսօր նպատակ ունի ճշգրտել այս գործում առկա տվյալները: Դատարանի վճռի ամենակարևոր սխալն այն է, որ կասկածի տակ է դրվել 100 տարի առաջ հայերի դեմ ցեղասպանության իրականության փաստը: Ես պնդում եմ, որ ցեղասպանության վերաբերյալ գնահատականը՝

1. Դա անհրաժեշտ չէր այս գործում,

2. Դա արվել է առանց պատշաճ փաստահավաք գործընթացի

3. ամենակարևորը՝ դա սխալ է:

Դատարանն ինքն էլ է ընդունել, որ «չէր պահանջվում որոշել», արդյոք հայկական ջարդերը «ցեղասպանություն էին, թե ոչ»: Դա նաև դիմումատուի դիրքորոշումն է: Եվ Հայաստանի կառավարությունը համաձայն է:

Անհրաժեշտ չլինելուց բացի, ցեղասպանության վերաբերյալ ստորին պալատի մեկնաբանությունները որևէ հիմնավորում չունեն և արվել են առանց նույնիսկ Հայաստանի օգնությանը դիմելու: Դատարանը չի բացատրել, թե ինչու էր վերացրել շվեյցարական դատարանների որոշումը, որոնք լսել էին գործը և հետազոտել գործին առնչվող ապացույցները և եզրահանգել էին, որ ցեղասպանությունը հայտնի և ապացուցված իրողություն է: Փոխարենը, ստորին պալատը եզրահանգել էր, որ ցեղասպանությունն անհայտ և անապացուցելի է առանց օգտագործելու իր տրամադրության տակ առկա փաստահավաք գործիքներից որևէ մեկը: Դատարանը չի պահանջել նաև փաստաթղթային ապացույցներ, չի լսել վկաների հարցաքննություն, չի ներգրավվել փորձագետներ և չի իրականացրել քննություն տեղում:

Այս Դատարանն այն հարթակը չէ և Փերինչեկի գործն այն գործը չէ, որի ընթացքում պետք է որոշվի պետության պատասխանատվությունը ցեղասպանություն հանցագործության համար: Սակայն եթե այս Պալատը մտադիր է դատական վճիռ կայացնել նման կարևոր հարցի վերաբերյալ, ապա հայկական պետությունը պետք է պատշաճ ներգրավվածություն ունենա դատարանում: Այդ պարագայում մենք ուրախ կլինենք ապացույցներ տրամադրելու հնարավորության համար, որոնք մեր կարծիքով հիմնավոր են և կապացուցեն, որ տեղի են ունեցել համակարգված ոճրագործություններ, որոնք այսօր կորակվեին որպես ցեղասպանություն:

Վճռում Դատարանի դիրքորոշումը ցեղասպանության վերաբերյալ պարզապես սխալ է: Հայերի դեմ կատարված ոճրագործությունների ապացույցները, որոնցից մի քանիսը ամփոփ ներկայացված են չհամընկնող կարծիքում, հստակ ապացուցում են և՛ տեղի ունեցածը, և՛ դրա ետևում եղած ցեղասպանություն իրագործելու նպատակը:

Ժամանակակիցների լուսանկարները ցույց են տալիս մահվան քայլերթերն ու համակենտրոնացման ճամբարները, որտեղ հազարավոր հայեր են զոհվել: Կան գլխատումների, այրված մարմինների, դեպի անապատ ուղղվող հայերով լի գնացքի վագոնների և արյունով լցված Եփրատ գետի լուսանկարներ: Կան ժամանակակից ականատեսների վկայություններ լրագրողների կողմից, այդ թվում Նյու Յորք Թայմզի տասնյակ հոդվածներ, որոնցից մեկը հաղորդում էր Օսմանյան առաջնորդ Թալեաթ փաշայի խոսքերն առ այն, որ «Քրիստոնյաները տեղ չունեն Թուրքիայում»:

Կան մեծ թվով ժամանակակից դիվանագիտական հաղորդումներ դեսպանների կողմից` ուղարկված իրենց մայրաքաղաքներ, և այսօր դեռ հասանելի են պետական արխիվներում: Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն օրինակ հաստատում էր, որ «ընթանում է ռասայական բնաջնջման արշավ» ընդդեմ հայերի: Նույնիսկ Թուրքիայի դաշնակից Գերմանիայի դեսպանն ասել է, որ կառավարության ղեկավարները ընդունում էին, որ իրենց գործողությունների նպատակը «հայերի լիակատար ոչնչացումն է»: Եվ 1915-ի մայիսին, համատեղ հայտարարությամբ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Ռուսաստանը դատապարտել են մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի հանցանքները:

Կան նաև օսմանյան օրենքներ, որոնց միջոցով տեղահանվել և ունեզրկվել են հայերը, նրանցից հարկադրաբար վերցվել են տներն ու եկեղեցիները: Մուստաֆա Արիֆը, ով 1917 թվականին օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարն էր, ընդունել է, որ իր նախորդները հայերին բնաջնջելու համար կիրառել են տեղահանման մասին օրենքը: Բացի այդ, 1920 թվականի Սևրի պայմանագրով Թուրքիայի կառավարութունը պարտավորվել է հանձնել ջարդերի համար պատասխանատու անձանց:

Գոյություն ունեն օսմանյան դատարանների վճիռներ, որոնցով նույնպես ոճրագործության հիմնական իրականացնողները մեղադրվել և դատապարտվել են մահվան: Դրանց թվին են պատկանում տրիբունալի կողմից վարչապետ Թալեաթ փաշայի, ինչպես նաև Պատերազմի նախարարի, Նավատորմի նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունները: Հայերի կոտորածների համար նրանք դատապարտվել են զանգվածային ջարդերի և ոչ թե ցեղասպանության մեղադրանքով, միայն այն պատճառով, որ ցեղասպանություն բառը դեռ ստեղծված չէր:

Ինչպես նշված է դատարանի համատեղ համընկնող կարծիքում. կան բավարար ապացույցներ, որ հայերի նկատմամբ իրականացվել է հարյուր հազարավոր մարդկանց մահվան և տանջանքների հանգեցնող պետական քաղաքականություն՝ որի հետևանքով, հայերը, որպես առանձին ազգ, հայտնվել են ոչնչացման եզրին:

Այդպիսի ապացույցների առկայությունը բերել է հայկական ցեղասպանության ճանաչմանը տարբեր կառավարությունների, խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների, պետական պաշտոնյաների և ազգային դատարանների կողմից՝ ողջ աշխարհում: Միայն Թուրքիան է պաշտոնապես ժխտել այն: Դա ավելի մանրամասն ներկայացված է Հայաստանի գրավոր դիրքորոշման մեջ:

Այսպիսով մենք նշում ենք, որ Հայաստանը՝ որպես երրորդ կողմ, դիրքորոշում չի ներկայացրել գործի էության վերաբերյալ: Սակայն Հայաստանը բնավ նպատակ չունի առարկել խոսքի ազատության դեմ, առավել ևս Թուրքիայի նպատակը դրա պաշտպաները չէ: Դատարանին իհարկե հայտնի է Թուրքիայում խոսքի ազատության անմխիթար վիճակը. Այս դատարանն ազատ խոսքի իրավունքի խախտումներ է արձանագրել Թուրքիային վերաբերող 224 առանձին գործով: Այսպիսով, չնայած այս գործը վերաբերվում է Թուրքիայի քաղաքացու, Հայաստանը նույնպես շահագրգռված է, որ իր սեփական քաղաքացիները նույնպես չհայտնվեն ազատ խոսքի չափից դուրս քրեականացման ծուղակում:

Պարոն նախագահ, պատմության մեջ առաջին անգամ այս Դատարանը պետք է դիտարկի հայերի դեմ գործած ցեղասպանությունը: Այն վճիռը, որ դուք վերանայում եք, սխալ ուղղությամբ տանող լուրջ քայլ էր. Փերինչեկն ու Թալեաթ փաշա կոմիտեի (խումբ, որին եվրոպական խորհրդարանը մեղադրել ռասիզմի և այլատյացության մեջ) իր գործընկերները ոգևորությամբ են ընդունել ցեղասպանության վերաբերյալ դատարանի գնահատականները, և հաղթականորեն հայտարարել են, որ այս վճռով մեկընդմիշտ լուծվել է հայկական հարցը:

Ցեղասպանության վերաբերյալ ստորին պալատի վճռում առկա եզրահանգումներն անարգում են մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում զոհվածների հիշատակը և աջակցում են նրանց, ովքեր ժխտելով ցեղասպանությունը հրահրում են ռասայական ատելություն և բռնություն: Հուսով ենք, որ Մեծ պալատը կուղղի այդ սխալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում