Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ապրիլին առաջին անգամ կարող է ելույթ ունենալ միջազգային հանրության առջև: Այս մասին հաղորդում է The Chosun Ilbo-ն:
Նախատեսվում է, որ Կիմ Չեն Ինը կմասնակցի Ասիա-Աֆրիկյան համաժողովին, որն ապրիլի 24-ին տեղի կունենա Ինդոնեզիայում:
Բանդունգի քաղաքապետը, որտեղ տեղի կունենա համաժողովը, հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները, այդ թվում նաև Կիմ Չեն Ինը, նախատեսում են մասնակցել Բանդունգի համաժողովի 60-րդ տարելիցին նվիրված արարողությանը:
«Եթե Բանդունգը դառնա հյուսիսկորեական առաջնորդի առաջին արտասահմանյան այցի վայրը, ապա քաղաքը կրկին պատմության մեջ կմտնի»,- նշել է նա: