Հնէաբանները 140-167 միլիոն տարվա պատմություն ունեցող սև օձերի մնացորդներ են հայտնաբերել: Գիտնականների խոսքերով՝ գտածոները կարող են փոխել սողունների էվոլյուցիայի վերաբերյալ պատկերացումները: Այս ուսումնասիրությանը ամբողջությամբ կարելի է ծանոթանալ Nature Communications ամսագրում:
Նախկինում հայտնաբերված օձերի ամենահին մնացորդները ներկայիս պեղածոներից 70 միլիոն տարով երիտասարդ են: Այժմ գիտնականները հասկացել են, որ օձերը ոչ միայն ավելի հին պատմություն ունեն, այլև 100 միլիոն տարի առաջ նրանց հանկարծակի հայտնվելը էվոլյուցիայի հետևանք է, և որ շատ մնացորդներ դեռ հայտնաբերված չեն:
Այժմ հնէաբանները պետք է հայտնաբերեն այն սողունների մնացորդները, որոնք պետք է լրացնեն ժամանակային բացը, որն առաջացել է այս երկու նմուշների միջև: