Իսրայելցի երկու զինվորական զոհվել, յոթը վիրավորվել են լիբանանցի գրոհայինների կողմից Լիբանանի և Իսրայելի սահմանին բանակային ջիպի հրետակոծության հետևանքով: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությանը:
«Այսօր Հար-Դով շրջանում բանակային ավտոմեքենան հրետակոծվել է հակատանկային հրթիռով: Երկու զինվոր է զոհվել, 7-ը վիրավորվել են, որոնցից երկուսը՝ միջին ծանրության»,- ասվում է հաղորդագրությունում:
Լիբանանի սահմանի երկայնքով ընթացող բանակային ջիպի հրետակոծման պատասխանատվությունն իր իր վրա է վերցրել «Հըզբոլլահ» շարժումը: Խմբավորումը տեղի ունեցածը համարել է մեկ ու կես շաբաթ առաջ Սիրիայում իր գրոհայինների և իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իրանցի սպաների չեզոքացման պատասխանը: