Հունաստանի խորհրդարանի շենքի մոտ Անհայտ զինվորի հուշարձանի առջև գտնվող մետաղե պատնեշները, որոնք նախկինում փակում էին ցուցարարների ճանապարհը ոստիկանների հետ բախումների և զանգվածային ցույցերի ժամանակ, երկրի նոր կառավարության կարգադրությամբ չորեքշաբթի օրը հեռացվել են: Այս մասին գրում է TASS-ը:
Այդ ժամանակավոր պատնեշները, որոնք ոստիկանությունը նախկինում օգտագործում էր թույլ չտալու համար ցուցարարներին գլխավոր օրենսդիր մարմնի շենք ներթափանցել, Հունաստանում դարձել էին «կոշտ տնտեսական միջոցառումների վարկային հուշագրերին երկրի ենթարկվելու» խորհրդանիշ:
Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 25-ին տեղի ունեցած Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է ձախ արմատականների կոալիցիան` ՍԻՐԻԶԱ-ն: Ձևավորվել է նոր կառավարություն Ալեքսիս Ցիպրասի ղեկավարությամբ: