2014-ին Թուրքիայի բնակչությունը աճել է 1.3 մլն մարդով և հասել 77.7 մլն-ի: Այս մասին գրում է Vestifinance-ն` վկայակոչելով Թուրքիայի պետական վիճակագրական ծառայությանը:
Հաշվարկները կատարվել են Թուրքիայում ապրող քաղաքացիների պաշտոնական հասցեներով:
Ամենախիտ բնակեցված քաղաքը Ստամբուլն է, որտեղ ապրում է բնակչության 18.5 տոկոսը (14.4 մլն մարդ): Երկրորդ տեղում է մայրաքաղաք Անկարան` 6.6 տոկոս (5.2 մլն մարդ): Թուրքիայի բնակչության 91.8 տոկոսը բնակվում է քաղաքներում:
2014-ին բնակչության միջին տարիքը 30.7 տարեկանն է: Երկրի բնակչության 67.8 տոկոսն աշխատունակ է: 24.3 տոկոս են կազմում մինչև 14 տարեկան երեխաները, 8 տոկոս` տարեցները: