Իտալական «Ռոմա»-ի հարձակվող Մատիա Դեստրոն մոտ է «Միլան» տեղափոխվելուն:
«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հանդիպել է ֆուտբոլիստի հետ և բանակցություններ վարել:
23-ամյա հարձակվողը որոշում է կայացրել տեղափոխվել «Միլան», հաղորդում է Football Italia-ն հղում անելով Sky Sport 24-ը:
Բացի այդ, Գալիանին հայտարարել է, որ գործարքը դեռ ավարտված չէ:
Հաղորդվում է, որ Դեստրոյի աշխատավարձը կլինի տարեկան 3 մլն եվրո: