Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը սպասում է թիմի կիսապաշտպան Մարկո Ռոյսի որոշմանը, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Լավատեսորեն եմ տրամադրված: Հուսով եմ, որ Ռոյսը կմնա «Բորուսիա»-ում»,- հայտարարել է Կլոպը:
Հավելենք, որ Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ, սակայն վերջինիս տրանսֆերը գնելու համար ակումբները ստիպված կլինեն վճարել Ռոյսի պայմանագրում նշված հրաժարագինը: