Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սերժ Սարգսյանը պետք է ուշադրություն դարձնի խաղաղ պայմաններում բանակում կատարվող սպանության դեպքերին

Այսօր երեկոյան, երբ իշխանական ողջ վերնախավը Օպերայում մասնակցում էր բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը, դրսում բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մի քանի ծնողներ էին պաստառներով կանգնած:
Նախագահի մուտքից հետո զոհվածների մայրերին առանց պաստառների ներս թողեցին, սակայն նրանք պատրաստվում էին ներսում ևս պարզել իրենց որդիների լուսանկարները և պատասխան պահանջել, թե ինչու մինչ օրս չեն բացահայտվել իրենց որդիների սպանության պատճառները:

Զոհված Արմեն Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյան, որը օպերայի դահլիճ չէր մտել, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրով ուրախանալ իհարկե կարելի է, բայց միայն այն միտքը, որ մենք 20 օրվա մեջ 12 զոհ ունենք, արդեն մտահոգիչ է: «Իսկ ես՝ որպես սպանված զինվորի հայր, եկել եմ ձայնս բարձրացնեմ, որ իշխանությունը լսի, որ ամեն տարի խաղաղ պայմաններում 50 զոհ ունենալն աբսուրդ է: Դրա մասին պետք է մտածել, հետևություններ անել»,- ասաց զինվորի հայրը:

Նրա խոսքերով՝ այսօր մենք լավ բանակ ունենք, սակայն նույն բանակում ունենք թմրամոլներ, հարբեցողներ, որոնք ճնշում են շարքային զինվորներին, նվաստացնում են, ստորացնում: «Բանակի գերագույն գլխավոր հրամանատարը, որն այսօր Եռաբլուրում զարմացել էր այդ փաստի համար, պետք է ուշադրությույուն դարձնի դրա վրա, որովհետև այսօր անգամ մի զինվորի մահը մեր ազգի համար թանկ կորուստ է»,- ասաց Մուրադյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում