Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին հարձակվող Ռահիմ Ստերլինգի տաղանդի երկրպագու է:
Ֆրանսիացու կարծիքով` «Լիվերպուլ»-ի կիսապաշտպանի արագ և անկանխատեսելի գործողությունները կարող են փակուղի տանել ցանկացած մրցակցի:
«Նշանակություն չունի, թե որ գծում է խաղում Ստերլինգը` ձախ, աջ, թե կենտրոնում: Այն, ինչ նա անում է, կարող է փակուղի տանել ցանկացած մրցակցի: Պաշտպանի համար խնդիր է, եթե գնդակը Ստերլինգի մոտ է»,- Sky Sports-ը մեջբերում է Անրիի խոսքերը: