Friday, 19 04 2024
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան

Ազատամարտիկները ժողովրդի կողքին պետք է լինեն, ոչ թե իշխանության կերակրատաշտի. Ռազմիկ Պետրոսյանը՝ Մանվել Գրիգորյանին

Այսօր Եռաբլուրում գեներալ Մանվել Գրիգորյանն անդրադարձավ այն ազատամարտիկներին, ովքեր դժգոհ են երկրում ստեղծված իրավիճակից. «Երբ դուք ազատամարտիկներին բերում եք քաղաքական դաշտ, անցնում եք թշնամու յանը: Ազատամարտիկները հարցեր ունեն՝ թող բարձրացնեն, հարցերի լուծումն էլ ստանան: Ոնց որ հիվանդ ախպեր կամ քուր ունենաս, սաղ օրը կանգնես ասես՝ աչքը կամ գլուխը ցավում ա, չի կարելի, չէ՞: Ժողովուրդն այսօր որոշ խնդիրներ ունի, պետք է լուծվեն, արվեն»,- ասաց նա:

Մանվել Գրիգորյանին լրագրողները հիշեցրին, որ ինքն էլ է ազատամարտիկ, բայց պատգամավոր է, զբաղվում է քաղաքականությամբ: Մանվել Գրիգորյանը ցնցող պատասխան տվեց. «Պատգամավոր եմ, բայց պատգամավորությունը և քաղաքականությունը ուրիշ բաներ են: Ես այսօր պատգամավոր եմ իմ ընկերների, ազատամարտիկների, երկրապահների, երիտասարդների, պատանիների հարցերը բարձրացնելու համար: Եվ եթե դուք որևէ մի բանից հասկանում եք, նայեք իմ աշխատանքն ինչքան ա, ինչ գործունեություն եմ ծավալել, ինչ աշխատանքներ… օրենքներ և այլն, և այդ օրենքները ոնց են գործի դրվել»,- զայրացած ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ այն ազատամարտիկները, որոնք հայտարարում են, թե պետք է իշխանությունը հեռանա, փողոց են դուրս գալիս, նա ազատամարտիկ չէ: «Ազատամարտիկը էն տղերքն են, ովքեր զոհվել են, ով զենքը ձեռքը՝ ինձ, քեզ ստեղ պաշտպանում է, դու էլ տենց ազատ խոսում ես»:

Ազատամարտիկ չէ՞ Ռազմիկ Պետրոսյանը՝ դիտարկմանը Մանվել Գրիգորյանն արձագանքեց. «Ազատամարտիկ եղել ա, իսկ եթե դուրս է գալիս փողոց, ինչ-որ նման հակառակ բաների, ես, ո՛չ, նման ազատամարտիկների չեմ ճանաչում»:

Ռազմիկ Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ազատամարտիկի տեղը ժողովրդի կողքին է, և եթե այս իշխանությունները ժողովրդին հանել են փողոց, ազատամարտիկներն այնտեղ պետք է լինեն, ոչ թե իշխանության կերակրատաշտի կողքին:

«Ազատամարտիկ բառը նշանակում է ազատության համար պայքարող: Հիմա եթե մեր երկիրը, մեր ազատությունն ու անվտանգությունը վտանգված են, ազատամարտիկների առաքելությունը որտե՞ղ է՝ իշխանության կողքի՞ն: Նույնիսկ սպարապետի ժամանակ մենք իշխանավորի կողքին չենք եղել, եղել ենք պետության կողմից: Հիմա եթե իշխանությունը և պետականությունը նույնացվում են, ցավալի է, մենք պետք է պետության և ժողովրդի կողքին լինենք, մենք այսօր արժանապատիվ ապրելու համար պայքարող ժողովրդի կողքին պետք է լինենք, ոչ թե նրան ստորացնող, արտագաղթ իրականացնող, ոչ թե ժողովրդին չքավորության աստիճան հասցրած իշխանության կողքին:

Այսօր բնակչության իննսուն տոկոսը արտագաղթի ճանապարհն է բռնել, մենք պետք է ունենանք զինվորի, ժողովրդի մասին մտածող իշխանություն, որ կամային հատկություն ունենա, որ խնդիրներ լուծելու կամք ունենա: Այսօր ամեն ինչ խառնվել է: Եթե Մանվել Գրիգորյանը կամ Ռազմիկ Պետրոսյանն են որոշելու, թե ով է ազատամարտիկ…

Մենք տարբեր պատկերացումներ ունենք. եթե Մանվել Գրիգորյանը գտնում է, որ իշխանության կողքին կանգնելով պետք է ազատամարտիկների անունը պահել, ես էլ գտնում եմ հակառակը՝ ազատամարտիկի տեղը ժողովրդի կողքին է, այն ժողովրդի, որ պայքարում է այն նույն նպատակների համար, հանուն որի տղերքը զոհվել են, իսկ տղերքը զոհվել են արժանապատիվ ապրելու, ոչ թե ստորացված ապրելու համար»,- ասաց ազատամարտիկը:

Նա նաև նշեց, որ եթե զոհվածներին սպարապետի գլխավորությամբ հանեն շիրիմից և հարցնեն՝ դուք ա՞յս ձևի հայրենիքի համար եք պայքարել, կասեն՝ ո՛չ:

«Ես ոչ թե հակադարձում եմ Մանվել Գրիգորյանին, այլ ասում եմ այն, թե ինչպես եմ պատկերացնում ազատամարտիկի տեղն ու դերը: Ռազմիկին ազատամարտիկ ճանաչել- չճանաչելը… որևէ մեկի ճանաչելու ոչ կարիքն ունեմ, ոչ էլ դրան սպասում եմ, իմ ազգն է ինձ ճանաչում՝ որպես զինվոր, իսկ ես էլ իմ առաքելությունը իմ կարեցածի չափով կարողացել եմ անել: Կարևորը ժողովրդի գնահատականն է»:

Մանվել Գրիգորյանի մշակած օրենքներից ազատամարտիկը չգիտեր, միայն նշեց՝ ո՞ւր է խորհրդարան, որ որևէ մեկը որևէ բան ասի, ասելու խնդիր չկա: ՀՀԿ-ն Բաղրամյան 26-ում ինչ որոշում է, այն էլ ընդունվում է: Նրա խոսքով՝ ո՞ւմ խոսացածն է լուծվել, որ իր խոսացածը բան փոխեր, ամեն ինչ որոշվում է Բաղրամյան 26-ում, ԱԺ-ում էլ դա հաստատվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում