«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստայի մասին:
Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Չելսի»-ն երեկ 1:0 հաշվով առավելության է հասել «Լիվերպուլ»-ի նկատմամբ ու դուրս եկել եզրափակիչ: Կոստայի գործողություններն առաջացրել են «Լիվերպուլ»-ի մարզչական շտաբի ու ֆուտբոլիստների դժգոհությունը:
«Կոստան խղճուկ տեսք ուներ: Նման պահվածքը չի զարդարում խաղը: Նա շատ բարձրակարգ խաղացող է, բայց, օրինակ, Ջանի հետ կապված դրվագում նա կարող էր ոտքը դնել խոտածածկին, բայց նախընտրեց մրցակցի սրունքաթաթը:
Նույնը տեղի ունեցավ նաև Շկրտելի հետ կապված դրվագում: Նա բավականաչափ խելացի է այդ արարքները մրցավարների տեսադաշտից թաքցնելու համար: Նման պահվածքը շատ է հիասթափեցնում»,- Ռոջերսի խոսքերը մեջբերում է ESPN-ը: