75-ամյա հարբած բրիտանացի թոշակառուին 8-րդ անգամ զրկել են վարորդական իրավունքից, ընդ որում՝ 6 դեպքերում արգելքը կապված է անսթափ վիճակում մեքենա վարելու հետ: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Հարրի Բրաունին՝ Արևելյան Սուսեքսից, ոստիկանները ձերբակալել են մեքենան այնպես վարելու համար, որը կարող էր սպառնալիք ներկայացնել երթևեկության մյուս մասնակիցների համար. նրա մեքենայից հայտնաբերել էին կանեփ:
Նա խոստովանել է, որ թմրանյութեր է օգտագործել ու անսթափ վիճակով վարել ավտոմեքենան:
Բրիտանացին դատապարտվել է 12 շաբաթվա ազատազրկման, տուգանվել 200 ֆունտ ստերլինգով և 5 տարով զրկվել վարորդական իրավունքից: