Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին որակազրկել է 2 խաղով: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Մեղմացուցիչ հանգամանք է եղել այն, որ Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում այլ կարգազանցությամբ աչքի չի ընկել, ինչպես նաև ներողություն է խնդրել մրցակցից:
Այսպիսով՝ Քրիշտիանուն կարող է մասնակցել փետրվարի 7-ին կայանալիք Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ խաղին: Նա բաց կթողնի «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ առաջիկա խաղը (առաջիկա շաբաթ օրը), ինչպես նաև «Սևիլիա»-ի հետ հետաձգված հանդիպումը (փետրվարի 4-ին):
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Կորդոբա»-ի հետ հանդիպման ժամանակ հարվածել էր մրցակցի ֆուտբոլիստ Էդիմարին: Հանդիպման գլխավոր մրցավար Էրնանդես Էրնանդեսն ուղիղ կարմիր քարտ էր ցույց տվել պորտուգալացուն: