Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտաժողովը կանցկացվի այն համալսարանում, որտեղ օրերս թուրքերը հակահայ համաժողով էին կազմակերպել

Արիզոնայի համալսարանում, որտեղ հունվարի 15-ին Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեան (ATAA), Արիզոնայի թուրք-ամերիկյան միությունը (TAA-AZ) և Արիզոնայի համալսարանի թուրք ուսանողների միությունը (TUSA) «Օսմանցիներն ու հայերը. ուսումնասիրություն ապստամբության դեմ շարժման մասին» թեմայով համաժողով էին կազմակերպել, Արիզոնայի համալսարանի իրավաբան ուսանողների Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կոմիտեն մարտի 21-22-ը կանցկացնի «100 տարի անց. Հայոց ցեղասպանության մասին գիտաժողով»։ Այս մասին գրում է թուրքական լոբբիի TurkishNY կայքը։

Հակահայ համաժողովի բանախոսը եղել է «Ծովային կորպուսների» (Marine Corps) համալսարանի պրոֆեսոր, Ottomans and Armenians, A Study in Counterinsurgency («Օսմանցիներն ու հայերը. ուսումնասիրություն ապստամբության դեմ շարժման մասին») գրքի ամերիկացի հեղինակ Էդվարդ Էրիքսոնը, ով ակնհայտ թուրքամետ կողմնորոշում ունի և Ցեղասպանությունը ժխտող գիտնականների թվում է։

Ի պատասխան սույն համաժողովի՝ հայկական լոբբին նույն՝ Արիզոնայի համալսարանի Սանդրա Դեյ Օ’Քոների անվան իրավաբանական քոլեջում կանցկացնի երկօրյա գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ «100 տարի անց. Հայոց ցեղասպանության մասին գիտաժողովի» ընթացքում ելույթ կունենան հայտնի թուրք պատմաբան, գրող Թաներ Աքչամը և ամերիկահայ անվանի գրող, պրոֆեսոր Փիթեր Բալաքյանը։

Նշենք, որ 2015 թվականին ընդառաջ՝ թուրքական կողմն ակտիվացրել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարը տարբեր ճակատներում, այդ թվում և գիտական ուղղությամբ: Թուրքիան տպում է Ցեղասպանությունը ժխտող բազմալեզու գիտական գրականություն, անցկացնում տեղական ու միջազգային սեմինարներ ու գիտաժողովներ: Թուրքիան նաև ֆինանսավորում է միջազգային կարևորություն ունեցող համալսարաններում Ցեղասպանության փաստի ժխտմանն ուղղված քայլերը:

Բացի այդ, աշխարհի տարբեր երկրներում բնակվող թուրքերը՝ նաև Անկարայի միջամտությամբ, կազմակերպում են հակահայ ակցիաներ, միջոցառումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում