Հայրենադարձված գերի 24-ամյա Արսեն Խոջոյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին Armlur.am-ին հայտնել էԱրսենի մայրը՝ Սվետլանա Խոջոյանը, ում փոխանցմամբ՝ որդին կաթված է ստացել: Գերու մոր խոսքով՝ անքնության և սթրեսի հետևանքով Արսենը տարօրինակ հիվանդություններ է ձեռք բերել, իսկ Երևան տեղափոխելու համար անհրաժեշտ գումար չունեն: «Պարարիչ է ստացել: Մաշկային հիվանդությունն էլ էնքան է բարդացել, որ շարժվել չի կարողանում:
Երևանից դեղեր են ուղարկել, քսուկներ, որ գոնե վերքերը լավանան, էն էլ չի օգնում»,- վրդովված ասաց Սվետլանա Խոջոյանը: Նշենք, որ Խոջոյանների ընտանիքը Տավուշի մարզի Կարմիրաղբյուր գյուղում է ապրում, և այնտեղից Երևան հասնելու համար նրանց բավականին մեծ գումար է անհրաժեշտ:
«Սպասում ենք՝ նպաստը ստանանք, որ բերենք Երևան: Չգիտեմ՝ ինչ է կատարվում հետը: Մի տեսակ իրան նման էլ չի»,- ասել է Արսեն Խոջոյանի մայրը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում