Շարունակում են տեղեկություններ շրջանառվել, որ աշխահահռչակ բռնցքամարտիկներ Ֆլոյդ Մեյուեյզերն ու Մենի Պակյաոն մոտ են համաձայնության գալուն այդքան սպասված մենամարտի հարցում:
NBA-ի «Միլուոկի» – «Մայամի» խաղի ժամանակ նրանք հանդիպել են միմյանց: Նրանք եղել են տարբեր տրիբունաներում, բայց մոտեցել են միմյանց ու անմիջապես հայտնվել տեսախցիկների հորիզոնում: Մեյուեյզերն ու Պակյաոն փոխանակվել են հեռախոսահամարներով ու միմյանց ձեռք սեղմել:
«Նա ինձ փոխանցեց հեռախոսահամարն ու ասաց, որ կխոսենք»,- Պակյաոյի խոսքերը մեջբերում է AP-ն: