«Ավատար» և «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմերի նկարիչ-բեմադրող Ռոբերտ Սթրոմբերգն աշխատել է հայտնի ավտոարտադրողի հետ: Այսպես. թողարկվել է գովազդային հոլովակ զարմանալիորեն խելացի կրիայի մասին՝ հայտնում է filmpro.ru-ն:
Անիմացիոն հոլովակի հերոսներն են կրիան և ճագարը: Նրանք որոշում են մրցել, թե ով ավելի շուտ կհասնի վերջնագծին: Ճագարը կարծում է, որ ինքն արդեն հաղթող է, սակայն կրիան ճանապարհին ավտոմեքենայի գործարան է գտնում:
Mercedes-Benz-ի գովազդային հոլովակը
Այդ գովազդում հնարամիտ կրիայի մասին դասական պատմությունը համադրվում է ժամանակակից տեխնոլոգիաների հետ: Հոլովակի ռեժիսոր Ռոբերտ Սթրոմբերգի կարծիքով՝ երբեմն դասականն արդիականություն է պահանջում: