Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի համար դժվար է լինելու կազմում պահել կիսապաշտպան Մարկո Ռոյսին:
« «Բորուսիա»-ի համար դժվար է լինելու պահպանել Ռոյսին, եթե հատկապես հաշվի առնենք այն, որ թիմն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա եվրագավաթների ուղեգիր նվաճել:
«Բորուսիա»-ն Ռոյսին կպահպանի միայն այն դեպքում, եթե դուրս գա ֆինանսական կաղապարներից: Հակառակ պարագայում Ռոյսը հաստատ կհեռանա: Նրա հրաժարագինը՝ 25 մլն եվրոն, ծիծաղելի գումար է գրանդերի համար»,- Կանի խոսքերը մեջբերում է kicker-ը: