Christian Dior-ի դեսպան Նատալի Պորտմանը և նրա ամուսինը՝ Բենջամին Միլպյեն, այցելել են բրենդի ցուցադրությանը Փարիզում բարձր նորաձևության շաբաթվա շրջանակում, հայտնում է Elle-ն:
33-ամյա դերասանուհին ոտքից գլուխ կրել է Dior. նա ցուցադրել է ձմեռային անսամբլ՝ զուսպ ոճում, բաղկացած քաշմիրե տոպից, մուգ կապույտ սատինե փեշից՝ ծաղկավոր պրինտով ու մոխրագույն վերարկուով: Դերաանուհին հագել է սև կոշիկ:
Դիմահարդարները նրան թեթև ու բնական դիմահարդարում էին արել՝ շեշտը դնելով աչքերի վրա: