Հեռավոր արկտիկական Օստֆոննա սառցադաշտում սառույցի արագ կորուստ են արձանագրել «Սենտինել-1Ա» և «Կրիոսատ» արբանյակները։ Նորվեգական սառցադաշտը 2012 թվականից «նիհարել» է 50 մետրով, ինչը հավասար է սառույցի հաստության 1/6-րդ հատվածին։ Այս մասին հայտնում է gismeteo.ruЗа-ն։
Վերջին երկու տասնամյակում Օստֆոննայի հարավարևելյան մասում կորուստը զգալիորեն արագացել է։ Եթե 2012-ին սառցադաշտը շարժվել է տարում 150 մետր, այժմ այն շարժվում է տարում 3.8 կմ կամ ժամում 0.5 մետր արագությամբ։ Սառցադաշտերի հալոցքը դառնում է համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման պատճառ։
Գիտնականները կանխատեսում են, որ հալոցքը կշարունակվի ապագայում, սակայն հստակ ծավալ նշել դժվար է՝ կախված շրջապատի կլիմայական փոփոխությունների նկատմամբ սառցադաշտերի արձագանքի հատուկ բնույթից։ Վերջին շրջանում սառցադաշտերի հալոցքի վրա ազդող հիմնական գործոն է դարձել օվկիանոսի տաքացումը։