Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Ադրբեջանը դարձել է անվտանգության լուրջ սպառնալիք ոչ միայն Հրվ. Կովկասի, այլև ավելի լայն շրջանակների համար. Նաիրա Կարապետյան

ՀՀԿ խմբակցության պատագամավոր Նաիրա Կարապետյանը հունվարի 28-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր ավելին, քան երբևէ մենք առերեսվում ենք ահաբեկչական խմբերի աննախադեպ ակտիվ գործողություններին: Փարիզյան ողբերգությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը: Սպանությունները ոչնչով չեն կարող արդարացված լինել: Եվ ցավալի է, որ աշխարհի ցանկացած վայրում առկա է այս խնդիրը` լինի դա Եվրոպա, Աֆրիկա, Ավստրալիա թե Ամերիկյան մայրցամաքները: Միջազգային հանրությունը պետք է համախմբի ուժերը` ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու համար միասնական ճակատ ստեղծելու նպատակով:

Մենք` հայերս, տուժել ենք և շարունակում ենք տուժել ահաբեկչական գործողություններից: 20րդ դարի սկզբում հայերը տարհանվեցին հայրենի հողերից` դատապարտվելով խոշտանգումների և մահվան, այդ թվում և սիրիական անապատներում: Այն քչերը, ովքեր կարողացան փրկվել, կառուցեցին այս նոր հողերում եկեղեցիներ և դպրոցներ, սակայն հարյուր տարի անց Հայոց Մեծ Եղեռնից փրկվածների ժառանգները դարձան այստեղ հաստատված ահաբեկչական խմբավորումների թիրախ: Քրիստոնյա և այլ փոքրամասնությունների նկատմամբ սկսվեցին բռնություններ, խոշտանգումներ, ի թիվս այլ բարբարոսությունների ավերակների վերածվեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին` Դեյր-էզ-Զորում, և Հալեպի հայկական եկեղեցին:

ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպվող խաղաղապահ գործողություններին մասնակցում է նաև Հայաստանը՝ այդպիսով փորձելով ապահովել խաղաղություն ոչ միայն այս տարածաշրջանում, այլև իր մասնաբաժինն է ներդնում աշխարհի տարբեր մասերում խաղաղության պահպանման համար: Ի հակադրություն դրան՝ Ադրբեջանը որդեգրել է մի մարտավարություն, որը բնորոշ է ահաբեկչական խմբավորումներին: Դրա ակնհայտ օրինակը հայ հասարակ գյուղացին էր` Կարեն Պետրոսյանը, ով սխալմամբ հայտնվելով Ադրբեջանի տարածքում՝ ձերբակալվեց, նվաստացվեց տեսախցիկների առջև, ինչը ահաբեկչական խմբավորումներին բնորոշ մարտավարություն է, և հաջորդ օրը հայտնաբերվեց «հանկարծակի» մահացած: Դեռ չեմ նշում Սաֆարովի դեպքը, այն մարդասպանի, ով փառավորվեց Ադրբեջանում միայն այն «հերոսության» համար, որ դաժանաբար սպանել էր քնած հայ դասընկերոջը:

Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և միջազգային հանրության` ուժի չկիրառման և վստահության վրա հիմնված չափանիշները, այլև գործում է ի հակառակ դրանց՝ կրելով ամբողջ պատասխանատվությունը իրավիճակի թեժացման համար: Սա ցայտուն արտահայտում է, որ Ադրբեջանը դարձել է լուրջ սպառնալիք ոչ միայն Հարավային Կովկասի անվտանգության ու կայունության, այլև ավելի լայն շրջանակների համար:

Հարգելի գործընկերներ, վաղուց արդեն ժամանակն է կրկին կոչ անել մեզ բոլորիս մի կողմ դնել մեր տարբերությունները և մեր ուժեղ բռունցքով դուրս մղել ահաբեկչությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում