Իտալական «Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոն մոտ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխությանը:
«Ազնվականներ»-ը ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել են անձնական պայմանագրի պայմանները: Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում:
Sky Sport Italia-ի փոխանցմամբ՝ այժմ «Չելսի»-ն պայմանագրի վերջին կետերն է համաձայնացնում «Ֆիորենտինա»-ի հետ, որից հետո տրանսֆերի մասին կհայտարարվի պաշտոնապես: