Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը Cadena Ser-ի հետ հարցազրույցում նշել է, որ մրցակցության մեջ չէ թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Իմ ու Ռոնալդուի միջև մրցակցություն չկա: Ցանկանում եմ շարունակել աշխատել ու հասնել այն բանին, որ երկրպագուները սիրեն ինձ: Ինձ շատ է դուր գալիս խաղալ «Սանտիագո Բեռնաբեո»-ում:
Երկրպագուները մեզ ոգեշնչում են, մղում են հարձակման ու գոլերի: Ամեն անգամ հիանալի զգացումներ եմ ունենում «Բեռնաբեո»-ում խաղալիս»,- հայտարարել է Բեյլը: