Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը (Հայաստան), Արթուր Գաբրիելյանը (Ռուսաստան) և մի քանի այլ հայ շախմատիստներ կմասնակցեն հունվարի 31-ից մինչև փետրվարի 8-ը Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվելիք Մոսկովյան օփեն մրցաշարին:
Մրցաշարը կմեկնարկի հունվարի 31-ին ու կավարտվի փետրվարի 8-ին: Պարտիաները մեկնարկելու են Երևանի ժամանակով 17:00-ին:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: