Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Հայաստան. Չհամընկնող 8 փաստ Գյումրիի սպանությունների մասին

Հայաստանի հյուսիսային Գյումրի քաղաքում ընտանիքի սպանությունից երկու շաբաթ անց ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ, որոնք մտահոգություն են առաջացնում սպանությունների համար մեղադրվող ռուսական բանակի զինծառայող, 18-ամյա Վալերի Պերմյակովի գործողությունների և դրդապատճառների վերաբերյալ:

Որոշ պատասխաններ թվում են պարզ, մինչդեռ մյուսները, որոնք գործին զգայունություն են տալիս, հնարավոր է երբեք չբացահայտվեն Հայաստանի և Ռուսաստանի քննիչների կողմից:

 Ըստ պաշտոնական մեղադրանքների, Պերմյակովը Գյումրիում մտել է Ավետիսյանների տուն հունվարի 12-ի վաղ առավոտյան, ենթադրաբար խմելու ջուր փնտրելու նպատակով: Նախնական քննության համաձայն, նա կրակել կամ  դանակահարել է ընտանիքի բոլոր յոթ անդամներին, հնարավոր է վախեցել է, որ Ավետիսյանները ռուսական 102-րդ ռազմաբազային կհայտնեին իր փախուստի մասին: Տեղում մահացել էր վեց մարդ, յոթերորդ զոհը՝ վեցամսեկան Սերյոժա Ավետիսյանն էր: Նա մահացավ հունվարի 19-ին:

Ըստ ռուսական Interfax-ի, Պերմյակովին կդատի Հայաստանում գործող ռուսական ռազմական տրիբունալը, նրա փաստաբանի` Հայաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացու անունը չի հրապարակվում:

Երկու երկրների խորհրդարանները ձևավորել են հանձնաժողովներ քննությանը հետևելու համար, երկու երկրների պաշտոնյաները շարունակաբար վստահեցրել են, որ արդարությունն այս գործում ապահովված կլինի:

 Բայց Հայաստանի հանրությունը թերահավատ է. ցուցարարները հունվարի 26-ին կրկին դուրս են եկել փողոց մայրաքաղաք Երևանում` պահաջելով, որ Պերմյակովը կանգնի հայկական դատարանի առաջ:  Հաշվի առնելով հասարակական ուշադրությունը, այս գործում անպատասխան հարցերը Հայաստանի կառավարության համար կարող են դառնալ քաղաքական պատասխանատվության խնդիր:

Պերմյակովի գործողությունների շուրջ անպատասխան գլխավոր հարցերը հետևյալներն են.

 1.Ինչո՞ւ է դասալիքը եղել միայն զենքով և փամփուշտներով

Հայ քննիչներն ասում են, որ Պերմյակովը լքել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան հունվարի 12-ի առավոտյան ժամը 4-ին` իր հետ վերցնելով ԱԿ-74 տիպի ինքնաձիգ: Պերմյակովն ասել է, որ դուրս է եկել «ման գալու»: Բայց շատ հարցեր են առաջացել, թե ինչու է նա որոշել լքել ծառայության վայրը միայն զենքով և փամփուշտներով: Հայպետհիդրոմետի` եղանակային պետական ծառայության տվյալով, հունվարի 12-ին եղել է  մինուս 17-20 ջերմաստիճան: Դա չափազանց ցուրտ է անգամ սիբիրցի Պերմյակովի համար:

 2. Ինչպե՞ս է Պերմյակովը մտել զոհերի տուն

Ավետիսյաններն ապրում էին դարպասներ ունեցող սեփական տանը` Գյումրիի կենտրոնում` ռուսական 102-րդ ռազմաբազայից 3-4 կիլոմետր հեռավորության վրա: Հարևանները լրագրողներին ասել են, որ ընտանիքը դարպասները սովորաբար չէր փակում:

 Սպանություններից երկու օր առաջ տան դռները փոխվել էին` դրվել էին ավելի նոր, ապահով դարպասներ: Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Պերմյակովը տուն մտնելու համար  կոտրել է պատուհանը: Փաստաբանն ասել է, որ նա միայն ցանկացել է ջուր խմել, Ավետիսյանների բարեկամների հետ երբևէ կապ չի ունեցել, ընտանիքի անդամներից ոչ մեկին չի ճանաչել:

Քննինչները չեն բացառում ոչ մի վարկած, թե ինչու է Պերմյակովը ենթադրաբար ջուր խմելու համար ընտրել հենց այդ տունը:

 3.Եթե Պերմյակովը ջուր էր ուզում, ինչո՞ւ պարզապես չի խնդրել իրեն ջուր տալ

Շատ տեղացիների համար սովորական երևույթ է ռուս զինվորների հետ ծխախոտ և ուտելիք կիսելը, սա մտարօրինակ հանգամանքն է: Պերմյակովը վերջերս է ժամանել Գյումրի, բայց ռուսական Vkontakte սոցցանցում` 102-րդ ռազմաբազայի էջում, բաց խոսվում է Գյումրիում կարիքավոր զինվորներին հյուրընկալելու ավանդույթների մասին:

 4. Պերմյակովը դիմադրե՞լ է իրեն ձերբակալողներին

Հունվարի 17-ին Aysor.am-ին տված հարցազրույցում, հայ փաստաբան Թամարա  Յայլոյանը, որը մասնակցել է Պերմյակովի նախնական հարցաքննությանը, հայտնել է, որ զինվորի խոսքով, ինքը նախ սպանել է մի տղամարդու, որը արթնանալուց հետո տեսել է նրան և գոռալով փորձել է մոտենալ հեռախոսին:

Պերմյակովը պնդում է, որ կողքի սենյակում ձայներ լսելուց հետո մտել և սպանել է երկու հոգու, դրանից հետո, ենթադրաբար, մտել է երրորդ սենյակ և կրակ բացել այնտեղ գտնվող երեք մարդու վրա, իսկ երբ զենքը խափանվել է, սվինով հարվածել է վեցամսյա Սերյոժա Ավետիսյանին:

 Բոլոր երեք սենյակները կապված են  միջանցքով: Պերմյակովը կարծել է, որ մյուս սենյակներում գտնվող մարդիկ կրակահերթի ձայնից կարթնանան և կփորձեն կանգնեցնել իրեն, իսկ ինքը մթության մեջ չի կողմնորոշվել, թե ինչպես պետք է դուրս գա տնից:Հանցագործության վայրում արված տեսագրությունը, սակայն, ցույց է տալիս, որ ընտանիքի յոթ անդամներից վեցը մահացած են իրենց անկողիններում: Հարց է առաջանում, թե արդյոք Պերմյակովը գործել է միայնակ: Նման ենթադրությունը հաստատող որևէ ապացույց չկա:

 5. Ինչո՞ւ որևէ մեկը չի լսել կրակոցները

Ավետիսյաները բնակվում էին Գյումրիի կենտրոնում, այս քաղաքն ունի 146,355 բնակիչ, Ավետիսյանների տունը մոտ է քաղաքապետարանին և երկաթուղային կայարանին: Հարևանների տները մի քանի մետր հեռավորության վրա են: Բայց, զարմանալիորեն, 30 վկաներից և ոչ մեկը կրակոցներ չի լսել, արտառոց ոչինչ չի նկատել: Մի երկրում, որտեղ ժողովուրդը չափազանց հետաքրքրված է հարևանների կյանքով, սա շատ կասկածելի է: Հայ քննիչները տեղեկացրել են, որ սպանությունները տեղի են ունեցել առավոտյան ժամը 6-ի սահմաններում:

Քրեագետ Սերգեյ Գալոյանը հունվարի 14-ի մամուլի ասուլիսին ասել է, որ դա այնպիսի ժամ է, երբ հարևանները կարող են լսել անգամ մոտակա տան ծորակի կաթիլների ձայնը: Ավետիսյանների հարևանությամբ բնակվող, նրանց բարեկամ Ռիտա Պետրոսյանը սպանությունները նկատել է կեսօրի մոտ, երբ, սովորության համաձայն, գնացել է նրանց տուն սուրճ խմելու: Պաշտոնական հաղորդագրություններում խլացուցիչի կիրառման մասին խոսք չկա:

 6. Արդյոք ինչ-որ մեկը եղել է հանցագործության դրդիչը

Պաշտոնական հաղորդագրությունները նշում են, որ դեպքի վայրում հայտնաբերվել են Պերմյակովի անունով զինվորական կոշիկներ, ԱԿ-74 տիպի ինքնաձիգ 5.45  միլիմետրանոց փամփուշտներով, 30 փամփուշտներով փամփշտակալ և ևս մեկ փամփշտակալ մեկ փամփուշտով:

 Պերմյակովի  ռազմական հանդերձանքը խնամքով դրված է եղել տանը: Պաշտոնապես Պերմյակովը լքել է Ավետիսյանների տունը տան տիրոջ որդու` Արմենի հագուստով: Բաց է մնում հարցը, թե ինչու է կասկածյալը այդպիսի խնամքով դեպքի վայրում թողել այդքան ապացույցներ:

 

 

 

 

Ամբողջությամբ՝՝ interpress.amի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում