Ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրիի կարծիքով` «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան արժանի էր հեռացման «Լիվերպուլ»-ի դեմ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի հանդիպմանը:
Մրցակիցների դեմ պայքարում հարձակվողը մի քանի անգամ կոպիտ է գործել, երբ մրցավարը չի նկատել դա:
«Կոստան պետք է կարմիր քարտ ստանար, նա «կեղտոտ» էր խաղում: Նա անցավ բոլոր սահմանները: Պարզ երևում էր, որ Կոստան միտումնավոր կոպիտ էր խաղում: Բայց մրցավարը չտեսավ, թե ինչպես Կոստան կանգնեց Ջանի ոտքին, այնուհետև` նույն կերպ վարվեց Մարտին Շկրտելի հետ»,- Sky Sports-ը մեջբերում Անրիի խոսքերը: